Սխալ է, որ չինական կամ թուրքական անորակ ապրանքները բերում են ու բարձր գներով վաճառում են
Դիմում եմ կներեք արտահայտություններիս համար' այն ճպուռ տնօրեններին ու իրենց վաճառողներին կամ վաճառողուհիներին, որոնք մարդկանց լոխի տեղ դնելով փորձում են անորակ հագուստները այսպես ասած սաղացնեն: Գրեթե մեր բոլոր խանութները գտնվում են անմխիթար վիճակում: Ասենք օրինակ կեդիներ են պատահում, վրեն մի 35000 կրակած գինը, բայց անորակության գագաթնակետն են: Այսինքն հնարավոր է որ մի քանի շաբաթ հագնես ու թափելու բան լինի' կողքերից բացվի և այլն, կամ գունավոր շապիկ լինի' առաջին հայացքից գեղեցիկ տեսք ունենա' սակայն որոշ ժամանակ հետո իր տեսքը ամբողջովին կորցնի: Եվ այդ ամենից հետո հեղինակավոր բրենդների խանութ կամ առևտրային համալիր են կոչվում: Բարձր գների դեպքում' ապրանքներն էլ թող որակով լինեն: Պետք է օրինակ վերցնել ԱՄՆ-ից: Այդ երկրի հագուստները շատ երկար ժամանակ կարող են ծառայել քեզ: Եվ վերջում ավելացնեմ, որ հագուստ կամ ցանկացած իր գնելու դեպքում' շուտ մի վստահեք վաճառողներին: Իրենց համար բոլորովին տարբերություն չկա թե դուք ինչ եք գնելու, և հեշտությամբ կարող են ձեզ խաբել, և սխալ խորհուրդներ տալ: