
Երգիչ Արսեն Սաֆարյանը հանդիսատեսի դատին է ներկայացրել իր նոր՝ «Պարոնայք սպաներ» երգի հոլովակը:
«Երաժշտության հեղինակը ես եմ, իսկ բառերը գրել է եղբայրս՝ Արթուր Սաֆարյանը: Հոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Երգը նվիրում ենք բոլոր սպաներին: Հոլովակի նկարահանումները կատարվել են Երեւանում՝ Աբովյան փողոցում եւ շատ այլ վայրերում: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ռազմական ակադեմիային, որը մեզ հագուստ, զենք եւ զինվորականի կերպար ստանալու համար անհրաժեշտ այլ ատրիբուտներ է տրամադրել»,- ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշել էր Արսեն Սաֆարյանը:
Թե երգը, թե տեսահոլովակը կարելի է իսկապես ստացված համարել: Արսեն Սաֆարյանին, որը շատ է տարբերվում վերջերս հայկական շոու-բիզնեսը «լցված» աստղիկներից, հաջողվեց մայիսի 9-ին ընդառաջ ներկայացնել վաղուց պահանջված մի թեմա, որն իսկապես կարեւոր է: Իսկ դրա ապացույցն են Youtube-ում արված մեկնաբանությունները, որոնցից մի քանիսն ուզում ենք ներկայացնել առանց ուղղումների.
«ԱՅ ՍԵՆՑ ԵՐԳԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՇԱՆ ԷԷԷ ՇԱՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ :ԹԵ ՉԵ ՀՈԳՆԱՆՔ ԱՆՆԴԱԹ ՋԵՅՐԱՆ ՄԱՐԱԼ ԵՂՆԻԿ ԵԼ ՉԳԻՏԵՄ ԸՆԴԵ ՄԿՆԵՐ ԳԱԶԱՆԱՆՈՑ ԵՆ ՍԱՐՔԵԼ: ԱՊՌԵՍ ԱՌՍԵՆ ՋԱՆ ԴՈՒ ՄՆԱ ՔՈ ՎՈՃԻ ՄԵՋ »:
«Safaryan, sharunakum eq huzel.... miangamic es clipic u ergic heto hisheci dzer naxord clipneric Ognir inz, Mariame.......anxos,,lavn eq shat.!.! dzer vojum..eli....»:
«կերաձդ կաթը հալալ եղնի լաօ... քեզի պես հայերին հետ բդի էրթանք հաղթելու.... ցնծա ազգ իմ քո հրաշք որդով....» եւ այլն: