Մի շատ հետաքրքիր ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ եմ նկատում Հայաստանյան իրականությունում: Փաստորեն այս տարվա 3 ամիսների կտրվածքով տնտեսությունը աճել է ավելի քան 7տոկոսով, ու էդ < աճին > ուղիղ համեմատական ձևով ավելանում է արտագաղթողների թիվը
//10000մարդ ավելի, քան նախորդ տարվա առաջին եռամսյակը//:
Երևի էս մեր ազգը կամ չի < դիմանում > աճի նման < գերբարձր > տեմպերին, կամ էլ ուղղակի արտագաղթում է էլի՝ սովորության ուժով:ՃՃՃ
Թէ ասա այ վարչապետ ջան, ամենազոր և ամենակարողՃՃՃ, եթե տնտեսական աճը խթանում է արտագաղթը, ուրեմն մի քիչ աճի տեմպերը դանդաղացրուՃՃՃ
Պատկերացնում եմ , ու կանկագուշակում, որ հաջորդող եռամսյակներում էս տեմպերով որ գնա, կունենանք երկնիշ տնտեսական աճ, ու նաև արտագաղթի ահագնացող ալիք:
Հ.Գ.Անհապաղ տնտեսական աճի այս ԱՆՆԱԽԱԴԵՊ տեմպերը նվազագույնի չհասցնելու պարագայում ունենալու ենք անկանխատեսելի վիճակ բոլոր ոլորտներումՃՃՃ