Գիշերն ի լույս իմ բոլոր
Անցած սերերն հիշեցի...
Մեկն ադամանդ էր շողուն,
Մեկը դատարկ մի խեցի:
Մեկը անսիրտ էր ու չար,
Մեկը սիրտ էր ու հոգի,
Մեկը երգի էր նման
Ու նման չէր ոչ ոքի.
Վերհիշեցի բոլորին
Ու բոլորին ներեցի,
Ու բոլորին, բոլորին
Այսօր նորի՜ց սիրեցի:

 Վ. Դավթյան