ՀՀ ԿԲ-ն բաց մրցույթ է հայտարարել տրակտոր ձեռք բերելու նպատակով: Մի քիչ դժվար է հասկանալ, թե հանուն ինչի դա արվում, բայց ենթադրում եմ, որ դրանով որոշել են վարել Հայաստանի ֆինանսական շուկան՝ հաշվի առնելով «տրակտոր» կոչված մեքենայի գործառնական նշանակությունը: Իսկ թե հետո ինչ են ցանելու և արդյունքում ինչ են հնձելու՝ չգիտեմ, բայց որ դրանից հաստատ որևէ բան չի շահի Հայաստանի ֆինանսական շուկան, այլ կշահի հենց ԿԲ նախագահը՝ վստահ եմ: Եթե չէր շահելու, ապա ինչո՞ւ պիտի այն ձեռք բերեր…