Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը «Եվրոնյուզի» եթերում բարբաջել է, թե հայաստանցիներս պետք է հաշտվենք ներկայիս «աշխարհաքաղաքական իրավիճակի» հետ։

Սեփական ժամանակավոր հաջողությունից շլացած այս սինլքոր բռնապետը պետք է հասկանա, որ Հայաստանի պետության այժմյան գոյությունն իսկ արդյունք է այն բանի, որ մեր նախնիները չեն հաշտվել ոչ ձեռնտու «աշխարհաքաղաքական իրողությունների» հետ՝ նույնիսկ ցեղասպանությունից հետո վերակերտելով Հայաստանը, իսկ այնուհետ նույն «իրողությունների» հետ չհաշտված մեկ մարդու՝ Գարեգին Նժդեհի, շնորհիվ թշնամուն ջախջախելով Սյունիքում։

Հայաստանը դեռ հարություն է առնելու, իսկ աշխարհաքաղաքական իրողություննները խիստ փոփոխական են հատկապես մեր տարածաշրջանում»։