Ոնց հասկանում եմ՝ Նիկոլը որոշել է խփել սյուռի ու աբսուրդի բոլոր ռեկորդները։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հակաբարոյականության ռեկորդների մասին չեմ խոսում՝ դրանք խփվել են 2018-ից սկսած, երբ իրենց ձեւակերպած պողոսը «վդրուգ» դարձավ 3 միլիոն վարչապետերից մեկն ու դրանից հետո մինչ օրս պողոսը ստի, մանիպուլյացիայի, «կռուտիտի» հիմնական սպառողն է, ում վրա ծախել են պատերազմ ու հիմա էլ վերավաճառում են ֆեյք խաղաղություն։
Այս օրերին Եվրոպայում եմ, հանդիպում եմ տարբեր քաղաքական ու փորձագիտական շրջանակների հետ ու առանց երկար նախաբանի ասեմ, որ Արմեն Աշոտյանի ռազմերով կարվող այս քաղաքական կոմիքսը անարձագանք չի մնալու Նիկոլի սիրած եվրոպական կառույցների կողմից։
Որովհետեւ ինչքան էլ հավաքական արեւմուտքը շոյի Նիկոլի գլուխը, բացահայտ քաղաքական հաշվեհարդարը ռեկաշետի սալտո է անելու։
Հաստատ։
Եթե ես լինեի Նիկոլ, որ շատ բզեի, Արմենին լիքը քաղաքական մեղադրանքներ կառաջադրեի, բայց առաջադրված «մեղադրանքին» սյուռի հայր Իոնեսկուն էլ հաստատ կնախանձեր։
Հա, մի լոգիկ հարց՝ ինչո՞ւ հենց փողերի լվացում. առաջարկում եմ վերաձեւակերպել հոդվածը թրաֆիքինգի հոդվածով, կամ՝ 1990 թվականին Բոստոնի մասնավոր հսվաքածուից Ռեմբրանդտի գողացած կտավի գործով։ Հը՞։ Գոնե մեջը էսթետիկա կլինի։ Прикол так прикол։
Ու զավեշտ այն է, որ փողերի լվացումից խոսում եմ «հայկական լվացքատան» էմիսարները։
Իսկ եթե լուրջ՝ սա բացահայտ քաղաքական պատվեր է, որը մեկ-մինուճար նպատակ ունի՝ վախեցնել, լռեցնել, ահաբեկել Արմենին ու իր օրինակով նաեւ բոլորիս, ում ձայնը լսելի է ոչ միայն ներհայաստանյան, այլ նաեւ միջազգային լսարանում։
Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք։
Որովհետեւ ձեր սարքած քաղաքական «խրենի» մեջ եք խեղդվելու։
Հաստատ եմ ասում։