ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ ընկերներից մեկը, վերջերս մի ուշագրավ համոզմունք հայտնեց, ասելով « եթե 2020թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին, նկարի՜ր քո պատկերացրած Արցախի քարտեզը' այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի և Քաշաթաղի շրջանները»:
Այս դիտարկմանը մնում է ավելացնել, որ ՀՀ-ից հանձնված և օկուպացված տարածքների մասին Ալիևը երազել անգամ չէր կարող: Իսկ այսօր խոսում է Գորիսի, Կապանի, Ջերմուկի ու Սևանա լճի մասին:
Ահա թե ում ենք ընտրել գերագույն գլխավոր հրամանատար:
Վարչապե´տ Նիկոլ, եթե դու 2016թ.-ին պատգամավոր Նիկոլի ձեռքը ընկնեիր, այսօրվա վիճակիդ համար քեզ հաստատ շանսատակ կաներ»: