Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս' հերոսաբար զոհվել է մեր համաքաղաքացի, Ճամբարակի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Վահանի Անդրեսյանը, ծնված' 2003 թվականին։ Այս մասին հայտնում են Հրազդանի համայնքապետարանից:

«Սեպտեմբերի 13-ից մինչ այսօր հարազատները լուր չունեին հերոսից։

Հերոս հայորդու հոգեհանգիստը տեղի կունենա այսօր' նոյեմբերի 6-ին, Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Վանատուր թաղամաս)' ժամը 17:00-ին:

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը' նոյեմբերի 7-ին, ժամը 13:00-ին:

Հերոսի աճյունը կամփոփվի Կոճոռի Զինվորական պանթեոնում:

Մեր զորակցությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին։

Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին»,- գրված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: