Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արմենը չմահացավ, Արմենին սպանեցին: Մի վախեցեք, ձևակերպումը ճիշտ տվեք՝ Արմենին ՍՊԱՆԵՑԻՆ: Սպանեցին ցինիկաբար և «ժողովրդի» տված մանդատով՝ այնպես, ինչպես սպանեցին հղի աղջկան և 4000-ից ավել ջահելի: Իսկ վաղը նրան հուղարկավորելու կգան բազմաթիվ նախկին квн-շիկներ, որոնք 4 տարի է լուռ հետևում են, թե ինչպես է կործանվում երկիրը: Կգա նաև Ալենը ու կբերի երևի ամենամեծ պսակը: Կգան Արմենի նախկին գործընկերները, որոնց մեծ մասը 4 տարի է ծպտուն անգամ չի հանել ոչ մի բանի վերաբերյալ, ԵՐԲԵՔ: Նրանք բոլորով կտանեն ու կթաղեն Արմենին: Արմենի հետ էլ կթաղեն իրենց «տղամարդկությունը»: Վերջնականապես»:
Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր՝ հուլիսի 15–ին, մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է: