ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բայց սրանք ինչ «մեղք» են։

20.000 խաղաղ ցուցարարի մեջ մի մուրճով մեկին գտել են ու երկու օր է ցուցադրում են։

Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել։

Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել։
Ու չի կարելի բացառել,որ նա կարող է լինել ռեժիմի սադրիչներից։

Կամ էլ երեւի մտածել է ՝եթե մի «վարչապետ» կարող է մուրճ օգտագործել,բոլոր «վարչապետերն» էլ կարող են։

Իսկ դուք, նիկոլահպատակ «սորոսականներ», հատուկ միջոցների ապօրինի կիրառումից ինչո՞ւ չեք խոսեք։

Թե՞ դրա համար Արեւմուտքը «գրանտ» չի տվել։

Հունիսի 3-ին տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների վրա հարձակում, հատուկ միջոցների ապօրինի կիրառում,որի պայթյունից տուժել են քաղաքացիներ։

Նիկոլի ռեժիմի կրակեց ժողովրդի վրա,արյուն թափեց,իսկ հետո գնաց գինի ըմպելու»։

Վախն ու ցինիզմը կործանելու է ձեզ,իսկ «նիկոլական Կարթագենի կործանում» լինելու է։

Նիկոլը գնալու է շատ հանգիստ։
Ինքը դեռ չգիտի, բայց շուտով կիմանա դրա մասին։

Կարևորը Հայաստանը Նիկոլից հետոն է։

Միայն ազգային պետություն, որը պետք է հենված լինի արեւելաքրիստոնեական ավանդական արժեքների, Հայ Եկեղեցու բացառիկ դերի ու հայ-ռուսական դաշնակցային խորացող կապերի վրա»։