ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«Ի՞նչ ենք անելու, եթե պարզվի, որ ՔՊ վերնախավում իրականում ազգությամբ թուրքեր ու ադրբեջանցիներ են եղել (ծպտյալ):

Այդ դեպքում'

ա) ոչ ոք բարոյական իրավունք չի ունենալու Հայաստանի ու Արցախի շահերի նկատմամբ դավադրության մեջ մեղադրել վերջիններիս,

բ) Հայաստանի ներքին անվտանգության ու քաղաքական համակարգի համար լրջագույն խնդիրներ են ի հայտ գալու,

գ) որպես պետություն և ազգ՝ միջազգային հարաբերություններում անվերադարձ կորցնելու ենք վստահելիության, իրավունքների նկատմամբ պահանջատիրության և մեր ինքնիշխանության նկատմամբ հարգանքը,

դ) հերթական անգամ ձեռք ենք բերելու պատմության որոշիչ փուլում պառակտված, թշնամու թակարդում հայտնված և սեփական միամտության պատճառով դաժանորեն պատժված ազգի տիտղոսը:

Երիցս ցանկալի է, որպեսզի ՔՊ վերնախավում բոլորն անխտիր հայեր լինեն. թեկուզ և դավադիր, քաղաքականապես տգետ, անհայրենիք, անսկզբունք, թրքասեր, սորոսածին, բայց' հայեր»: