Ադրբեջանի նախագահը շարունակում է տարբեր խմբերի հետ հանդիպման ժամանակ հեկեկալով պատմել, որ 30 տարի իր երկիրը բոլոր ուղղություններով պարտված է եղել և միայն այսօր կարող է հպարտությամբ ասել, որ իրավիճակ է փոխվել, և իրենք արդեն հաղթողի դերում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Փաստորեն 2018 թվականից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ իրավիճակ է փոխվել, սա նկատի ունե՞ր։
Հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեցին պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի»,-գրել է պատգամավորը։