Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում ադրբեջաներենով գրառում է կատարել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հանդիպումից հետո։
«Մենք պետք է ուղիներ գտնենք ամուր խաղաղության համար։ Երեկ երեկոյան մենք առաջ ենք շարժվում այս ուղղությամբ՝ նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ»,- ասված է գրառման մեջ։