Սեյրան Օհանյանի կինը՝ հասարակական գործիչ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր սրբազան Հայրենիքը ապօրինաբար, մաս-մաս թշնամուն հանձնող ապիկար իշխանության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ անդրանիկ քոչարյանը, կարծում եմ, Եվրոմիության օրենքների տառին համապատասխան, շուտով ԵՄ համապատասխան մարմինների կողմից կկանչվի պատասխանատվության' իր քաղաքացու անձնական տվյալները հանրայնացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ օտարերկրյա քաղաքացու գույքի հանդեպ ոտնձգություններ կազմակերպելու համար:

Հ.Գ.Ապօրինի գույք փնտրողները շատ շուտով դատապարտվելու են Արցախն ու Հայաստանը ապօրինաբար թուրքին հանձնելու համար»: