Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երախտագիտության մեդալով է պարգևատրել Կիևի հայ համայնքի նախագահ, բարերար Նորիկ Գևորգյանին:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարելով Արցախի Հանրապետության սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքը որոշում եմ.
1. Արցախի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար բարերար Նորիկ Տիգրանի Գևորգյանին պարգևատրվել երախտագիտության մեդալով։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: