Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է սոցիալական ցանցերում հրապարակել իր եւ իր դուստրերի լուսանկարները։
Ժամեր առաջ էլ նա կրկին հրապարակել էր Արփիի, Շուշանի և Մարիամի լուսանկարներն ու այսպիսի գրառում կատարել. «Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է։ Ես Մարիամին ու Շուշանին մի ֆունդամենտալ արժեք եմ փոխանցել, այն, որ սեփական արժանապատվությունը, բարոյականությունը եւ, ի հեճուկս կյանքում հանդիպող բոլոր ճղճիմ երեւույթների, միշտ բարձունքում մնալը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ մեր իսկ ցանկություններից ու էմոցիաներից։ Հույս ունեմ՝ կհասցնեմ Արփիի հետ էլ այս մասին խոսել»: