Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։

Սիրված երգչի ընկերները սոցիալական ցացներում հրապարակումներ են արել նրա մասին։

«Հայկոս, բարի ճանապարհ Վերեւ»,- գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։

«Հավատալու չի, որ էլ չկաս, ախպերս... Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»,- գրել է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը։

«Հայկ ջան։ Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ։ Պակասդ չի լրացվի։ Հավերժ լույսերի մեջ մնաս»,- գրել է Արամ MP3-ը։

«Բոլորս հույս ունեինք, որ նա կհաղթահարի, բայց, ցավոք սրտի, նա մահացել է։ Անհավանական տաղանդավոր մաեստրո Հայկո։ Շնորհակալություն ամենի համար։ Շնորհակալություն երաժշտության ու աջակցության համար։ Սա մեծ կորուստ է բոլորիս համար։ Անկեղծ ցավակցություններս հարազատներին ու մտերիմներին»,- գրել է ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը։  

«Հայկո ջան.....Ախպեր ջան.... Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև....»,- գրել է Արա Մարտիրոսյանը։

«Հայկո ջան...Հավատս չի գալիս...»,- գրել է Գարիկ Պապոյանը
 
«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց:
Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ...
Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով ՄԵՂԵԴԻ, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով,հոգին մեզ բացելով....
Մաքրամաքուր գնաց... իր խղճի ու տեսակի առաջ ՄԱՔՈւՐ...
ՈՐԱԿՈՎ ՄՆԱՑ, ԸՆԿԵՐ ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր ՀՆՉՅՈւՆՈՎ...
Մենք՝ աղքատացանք...
Իսկ ինքը ուղղակի գնաց ՎԵՐև.... սիրո ճամփով դեպի ՎԵՐև ....
Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան.... ինչի՞ էիր էդքան շտապում....
Խաղաղ մնա Հայկո ջան...
Կարոտներով թողեցիր...»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը
 
«Եղբայր կորցրեցի... Տաղանդ կորցրեցինք»,- գրել է Սիրուշոն