ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը իշխանությունները որոշել են պատշաճ ձևով նշել։ Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Համացանցում շրջանառվում են լուսանկարներ, թե ինչպիսի տեսք է ունենալու հրապարակը միջոցառման օրը, ինչպիսի բեմահարթակ ու լուսային էֆեկտներ են լինելու։
Սակայն, ի հակադրումն հրապարակում տիրող գունագեղ ֆոնի, համացանցում տարածվում են նաև լուսանկարներ դիրքերից, թե ինչ վիճակում են դրանք և ինչպիսի պայմաններում են մեր զինվորները հսկում սահմանային անվտանգությունը։ Ամեն անգամ սահմանի մասին «մտահոգվող» ու զինվորի ելակ ուտեցնելու հանգամանքը աչքներս մտցնող իշխանականներին խորհուրդ կտանք ճոռոմաբանելուց առաջ նայել այս լուսանկարները։