ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում հարգանքի տուրք են մատուցել 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին։
Դեսպան Թրեյսին և դեսպանության ամերիկացի ու տեղացի աշխատակիցները հավաքվել են դեսպանատան սեպտեմբերի 11-ի հուշաքարի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու 20 տարի առաջ տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը։