«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Շնորհավորում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին' ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետին մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու կորով այս դժվարին ժամանակներում եկեղեցու դերի արժևորման և մեր պետության հզորացման գործում»։