«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորը սպասում են Ալիևի հարցազրույցին Հայաստանի իշխանությունների արձագանքին: Շատ իզուր, նոր արձագանք չի լինելու, քանի որ արդեն եղել է, ուղղակի դուք չեք նկատել:
Եթե ցանկանում եք հասկանալ Հայաստանի իշխանության դիրքորոշումը Ալիևի առաջ քաշած նախապայմանների ու պահանջների վերաբերյալ, ապա պետք է դիտել (կարդալ) սույն թվականի օգոստոսի 12-ին ՀՀ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի խոսքը:
Իսկ փաստը հետևյալն է.
Ադրբեջանը Հայաստանի առջև դրել է խաղաղության հաստատման մի քանի պահանջներ, որոնց հետ Հայաստանի իշխանությունը համաձայն է և հետևողականորեն կյանքի է կոչում այդ պահանջները:
Իսկ թշնամու պայմաններով խաղաղությունն արդեն ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Է . . .»: