Երեկ հրավիրված էի Արցախի Քաշաթաղի հետ կապված քննարկման։ Մանրամասները չեմ պատմի՝ ելնելով բովանդակային հարցերից։ Բայց հերթական անգամ խորը ցավ ապրեցի ինչպես մեր պաշտոնյաների, այնպես էլ բազմաթիվ սովորական քաղաքացիների մանրախնդիր, եսակենտրոն մտածողությունից։
Ես խոսում եմ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը կրկին ամբողջովին բնակեցնելու, կենցաղային պայմաններ և աշխատատեղեր ստեղծելու կարևորության ու քայլերի մասին, մինչդեռ տեղացիները և նրանց համայնքային ղեկավարները ինձ հակադարձում են, թե իրենց հետաքրքրում է միայն փոխհատուցումը։
Քաշաթաղի 52 համայնքների մեծ մասի ղեկավարները և բազմաթիվ բնակիչներ մեկ մարդու պես պնդում էին՝ իրենց ու տեղահանված բնակչությանը տալ փող, շատ փող, մնացածը կարևոր չէ։
Ապշել էի, թե ինչպես կարող են մարդիկ այդքան կապված չլինել հողին։ Հետո հասկացա, որ այս մարդիկ ախր վերաբնակեցված են Հայաստանի տարբեր վայրերից, երբևէ կռիվ չեն տվել հայրենի հողի համար, իրենց ծննդավայրերում հավանաբար ձախողել են և որոշել բախտը որոնել որևէ այլ տեղ, հետևաբար այդ որևէ այլ տեղը նույնպես չի կարող թանկ լինել։
Ահա թե որտեղից է գալիս փողը հողից շատ սիրելու մարմաջը։
Քաշաթաղի գյուղապետերը ինձ նաև մեղադրում են մեզ մնացած երեք բնակավարերում կյանքը վերականգնելու ձգտումների մեջ՝ նշելով, թե այդկերպ ես խանգարում եմ, որ իրենք փախստականի կարգավիճակ ձեռք բերեն՝ ստանալով շատ փող։
Այս առումով բավական կոշտ և հստակ խոսակցություն եղավ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարության հետ։ Ես հերթական անգամ պահանջեցի չխանգարել մարդկանց՝ վերադառնալ իրենց տները, քանի որ Բերձորում, Սուսում և Աղավնոյում պետք է հայեր ապրեն՝ հանուն Արցախի անվտանգության և ապագայի։ Հողը քոնն է նախևառաջ այնտեղ ապրելով։
Միակ սկզբունքային մարդը Աղավնոյի գյուղապետն է, ում չեն հրավիրում քննարկումների, բայց հենց նա պատերազմի ժամանակ արյան գնով պահեց բնակավայրը, հիմա էլ տարբեր միջոցներով մարդկանց կրկին վերադարձնում է Աղավնո։ Հողը այսպես են պահում, ոչ թե պետությունից անընդհատ փող ուզելով։
Սիրելի քաշաթաղցիներ, անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում եք ուզում այսուհետ ապրել, հիշեք, թե ինչպիսի պայմաններում եք ապրել մինչև պատերազմը, ինչպես եք դժվարություններով Բերձորը ոտքի հանել, ինչպես եք մյուս գյուղերը վերակառուցել և ապրել այնտեղ։ Դժվար էր, բայց դուք արեցիք։ Արեք նաև այս անգամ՝ առանց մտածելու, թե 3-5 տարի հետո ինչ կլինի։ Ոչ մի վատ բան էլ չի լինի, եթե այնտեղ դուք ապրեք, իսկ եթե 3000-ոց Բերձորում լինի 50-100 հայ, վստահ եղեք, այնտեղ մենք այլևս տեր չենք լինի։ Խնդրում եմ, հանեք ձեր միջից գաղթականի հոգեբանությունը։
Վերադարձեք Բերձոր, ինչքան էլ ձեզ տեղական իշխանիկները սպառնան, թե չի կարելի։ Ոչ ոք իրավունք չունի ձեզ արգելել, այդ թվում ռուսները։ Կա ընթացակարգ, և դա պահելու դեպքում վերադառնալու որևէ խնդիր չեք ունենա։ Սա ես ասում եմ վստահաբար և պաշտոնական աղբյուրներով։ Եթե Բերձորում կրկին շատ հայեր ապրեն, արագ կվերաբացվեն դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցը և մյուս պետական հաստատությունները։
Սիրելի քաշաթաղցիներ, խնդրում եմ, հանեք ձեր միջից գաղթականի հոգեբանությունը
14:41 - 7.Հուլիս.2021
Առաջարկում ենք նաև
11/11/20 22:28
Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ չհանել սեփական գույքը ձեր տներից. Վահրամ Պողոսյան
07/03/19 14:26
Շատ սիրելի լրագրողներ․ խնդրում եմ` մի նեղացեք. Աննա Հակոբյան
08/09/18 12:30
«Սիրելի Նիկոլ, այսօր մաղթում եմ հաղթանակ Հայաստանին. կերտիր այն խնդրում եմ». Թևան Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
20/07/17 20:07
Սիրելի աղջիկներ, Ձեզ շատ ենք խնդրում, մի՛ հետևեք այս թրենդին ու մի՛ կրեք այս տաբատից (Photo)
16/09/24 13:59
Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ)
29/05/24 13:16
Ողջունում եմ ձեզ, սիրելի «նարկոբարոններ», «գործակալներ» և «կղերաֆեոդալներ». Սրբազան (տեսանյութ)
17/05/24 15:20
Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան