«Նույն օրը, երբ Սամվել Կարապետյանը, ըստ էության, աջակցություն է հայտնում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին, Ադրբեջանը քրեական գործ է հարուցում Սամվել Կարապետյանի դեմ։

Եվս մեկ ցցուն, ինչ-որ տեղ արդեն ավելորդ վկայություն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է բխում, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պարտվեն և կապիտուլյանտը հաղթի»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը հույս էր հայտնել, որ ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն առաջիկա արտահերթ ընտրություններին։

«Հուսով եմ, որ ընտրությունները կավարտվեն պաշտոնական տվյալների ամփոփմամբ, այլ ոչ թե ներքաղաքական լարվածության նոր շրջափուլով։ Երկիրը հասարակական համերաշխության սուր կարիք ունի»,-նշվում է Սամվել Կարապետյանի հայտարարությունում։