Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլը չի խաբում, երբ ասում է, որ Գասպարյան Օնիկը մեղավոր է։

Նախ՝ մեղավոր է, որ բառացիորեն փրկեց Նիկոլի կաշին նոյեմբերի լույս տասի գիշերը և դրա հաջորդ մի քանի օրերին (նույնը Դավիթ Տոնոյանին է վերաբերում)։

Երկրորդը՝ որ չձերբակալեց Նիկոլին փետրվարի 25-ին, երբ ուներ այդ հնարավորությունը։

Պատերազմի մասով էլ լիքը հարցեր կան, բայց առաջնայինը՝ այս երկուսն են։ Որովհետև եթե պատերազմի մասով շատ հարցեր «գուցե»-ներով ու «եթե»-ներով են, ապա վերոնշյալ 2 կետով երկմտելու որևէ բան չկար»։