1948-ից մինչև 1997 թվականի մարտ ամսի դրությամբ արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ զոհվել է իսրայելական բանակի 20.093 զինվոր։ Ոչ «պլյուս-մինուս 50», ոչ՝ «մոտավորապես 20 հազար», ոչ՝ «20.000-ը չի անցնում», այլ հենց 20 հազար 93 զինվոր։
Հայաստան։ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է ուղիղ 6 ամիս։ Մինչ օրս մենք չգիտենք զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների հստակ թիվը։ Մենք քոչվոր չենք։ Ունենք պետություն, ունենք ՊՆ, ունենք Գենշտաբ, ունենք Առողջապահության նախարարություն, բայց սրանցից և ոչ մեկն իր գործառույթը չի իրականանցնում։
Պատերազմի ավարտից անցել է երկար ու ձիգ կես տարի, բայց մինչ օրս մենք չգիտենք, թե քանի հայորդի է իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Այն հայրենիքի, որը մոռացության է տվել իրենց հիշատակը։...
#antinikol