Վարչապետի թեկնածուի «լեզուն բացվել է», Արցախը «հորով-մորով արեց», անցել է Սյունիքին ու Հայաստանի մյուս սահմաններին։ Երբ նրան չեն հիշեցնում, թե ով է նա ու ինչ աղետ է բերել Արցախի ու Հայաստանի գլխին, անցնում է նախկին պրոֆեսիոնսլ շանտաժներին։ Հայրենիքի փրկության շարժումը եվ հանրահավաքները հենց դրանով էին կարեվորվում։ Ամեն օր զարթուցիչի նման հիշեցնել' Արցախը հանձնելու, 5000 զոհերի, տասնյակ հազարավոր հաշմանդաների, նվաստացվող ու մորթվող գերիների մասին։ Ու ամենասարսափելին այն է, որ այդ մարդը դեռ ընտրության է գնում' համոզվելու, թե իր սարդային ցանցը որքան թելեր է հյուսել, որքան մարդկանց պահում ադրբեջանաթուրքական ցանցի մեջ։