10:11
«Արցախում ստեղծված նոր իրողությունների պայմաններում սադրանքների, տարաբնույթ գործողությունների կանխման մեխանիզմներ ներդնելու խնդիր կա». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«Արցախում ստեղծված նոր իրողությունների պայմաններում սադրանքների, տարաբնույթ գործողությունների կանխման մեխանիզմներ ներդնելու խնդիր կա։

Վերջին ամիսներին գրանցվող միջադեպերը լոկալ բնույթ են կրում, սակայն դրանց հաճախակի բնույթը, անվտանգության ապահովման ոչ լիարժեք մեխանիզմները, Հայաստանի իշխանությունների անտարբեր վերաբերմունքն իրավիճակը մտահոգիչ են դարձնում։

Ոչ Հայաստանը՝ իր մասով, ոչ Արցախը, չեն ձևակերպել անվտանգության ապահովման իրենց մոտեցումներ, ըստ այդմ՝ նշածս սպառնալիքների հաղթահարման ուղղությամբ արդյունավետ միջոցներ չեն գործում։

Տնտեսական, սոցիալական, հումանիտար բնույթի ծրագրերը կարևոր են, սակայն անվտանգության հարցերը միայն հայտարարություններում են առաջնային բնույթ կրում։

Այս ուղղությամբ կուտակված խնդիրների լուծման գործում լուրջ առաջընթաց չկա»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս