Ուղիղ 106 տարի առաջ (մինուս 2 օր) այս նույն ժամերին Պոլիսում թուրք ոստիկանները մեկ առ մեկ այցելում էին երևելի հայերի տներ՝խուզարկելու ու ձերբակալելու նրանց։
Այսօր նույնը անում են թուրքի սպասարկու «իրավապահները» Սյունիքում։ Ըստ դեռ չստուգված լուրերի՝ այս պահին խուզարկում են Մեղրու քաղաքապետի տունը։ Սյունիք են փոխադրվել հարյուրավոր ոստիկաններ՝ ռեպրեսիաներ իրականացնելու համար։
Չե՛ք ներվելու։ Այս հանցավոր քրգործը «թխող» ողջ ուղղահայացը չի ներվելու՝ հրաման տվողից մինչև վերջին «ուսադիրավոր»։ Հրաման կատարելը արդարացում չէ։ Ինչպես արդարացում չէր «օսմանահպատակությունը»՝ Նեմեսիսի շրջանակներում գեհեն ուղարկված տասնյակ հայ դավաճանների համար։
ՀԳ. Նկարում՝ Կոմիտասը դուռը թակելու պահին։ Ուղիղ 106 տարի առաջ (մինուս 2 օր):