ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց դեմ հարուցված գործի մասին շատ ուղիղ եւ հստակ գնահատակ եի տվել դեռ 2018 թվականի հուլիսի 26-ին, երբ քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը լուռ էր։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Ի դեպ, «վակխանալիա» բառը այդպես մտավ մեր քաղաքական բառապաշար։

Կյանքն ապացուցեց, որ Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովն ու Գեւորգյանը մեղավոր չէին, իսկ ես՝ ճիշտ էի։

Եկել է երեք տարիների ընթացքում դավադիր վիժվածքի գործած ավերածությունների, հանցանքների, խախտումների եւ մեղքերի համար վճարելու ժամանակը։

Հերթով, կարգով, օրենքով»,- գրել է Աշոտյանը։