ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թրքաբարո վիժվածքն այսօր անբարոյականության հերթական նշաձող սահմանեց։

Պատրաստ եղեք, որ եթե ընտրությունների ֆարսը այնուհանդերձ իրականություն դառնա, այս սրիկան ամեն օր նույն համառությամբ իր կեղծիքներն ու դերասանությունն է անելու, խեղաթյուրելով փաստերը, իրականությունն ու իր դավաճանության անհերքելի ապացույցները։

Նա պնդաճակատ ու վնասակար մոլախոտ է, որը քաղհանից հետո մնացած մի որդանման ցողունիկից ունակ է կրկին սփռել իր թունավոր ելուստները։

Իսկ տասնյակ մանկահասակ երեխաներին այս մերկապարին հանդիսատես սարքելը այլ կերպ, քան քաղաքական մանկապղծություն, կոչել չեմ կարող»։