Ճի՞շտ եմ հասկանում, որ Նիկոլն, ըստ էության, ստիպված եղավ ընդունել, որ ոչ մի բան չի կարող անել ԳՇ պետի հարցում։
Եւ, որպես այլընտրանք, որոշել են երկիշխանություն առաջացնել ԳՇ-ում ու Վաղարշակի ստորագրությամբ նշանակում են Արտակ Դավթյանին «ԳՇ-ում հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Վրթանեսյանը։
«Ճի՞շտ եմ հասկանում, որ Նիկոլն, ըստ էության, ստիպված եղավ ընդունել, որ ոչ մի բան չի կարող անել ԳՇ պետի հարցում։
Եւ, որպես այլընտրանք, որոշել են երկիշխանություն առաջացնել ԳՇ-ում ու Վաղարշակի ստորագրությամբ նշանակում են Արտակ Դավթյանին «ԳՇ-ում հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա»։
Ոչ մի փաստաթղթում նման պաշտոն չի հիշատակվում, ըստ այդմ' ենթադրում եմ, որ դա նորաստեղծ պաշտոն է, պարզ չէ նաև, թե ում հատուկ հանձնարարությունները պետք է կատարի այդ ավագ սպան։
Նաև ինձ համար պարզ չէ, թե ինչ իրավունքով է «պաշտպանության նախարար» Վաղարշակը ինչ-որ մեկին ԳՇ-ում պաշտոնի նշանակում, ինչքանով տեղյակ եմ, նման իրավասություն նա չունի։
Հ.Գ. Եթե ճիշտ եմ հասկացել այս ամենը, ապա սա սահմանադրական կարգի տապալում է Նիկոլի կողմից։ Թվով չեմ հիշում արդեն որերորդը...»,- գրել է Վրթանեսյանը։