15:00
«Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը հետևյալ ապօրինի արարքի նկատմամբ». Մոնիկա, էդգար Հայրապետյաններ

«Ես՝ ՀՀ քաղաքացի Մոնիկա Ալավերդյանս, հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը հետևյալ ապօրինի արարքի նկատմամվ։

Սկեսրայրս՝ Արթուր Համբարձումյանը, մեկ տարի է՝ աշխատում է Տրանս-Սֆեր պահնորդական անվտանգության կազմակերությունում որպես անվտանգության աշխատակից։ Պատերազմի առաջին իսկ օրերին սկեսրայրս կամավորագրվել է և մեկնել պատերազմի։ Մասնակցել է մարտական գործողություններին և բեկորային վնասվածք թևի հատվածում։ Վերադարձել է պատերազմից և կրկին անցել աշխատանքի, չնայած դեռ բեկորը հեռացված չէր։ Ավելին, աշխատել է նաև երկրորդ հերթափոխով։ Այս ամիս սկեսրայրիս վիրահատել են, սակայն բեկորը չի հաջողվել հեռացնել, բժիշկն անաշխատունակության թերթիկը փակել է՝ նշելով, որ կարող է վերադառնալ աշխատանքի։

Այնուամենայնիվ, գործատուն հրաժարվում է հետ ընդունել իր աշխատողին՝ նշելով, որ վիրավորման պատճառով չի կարող կատարել իր աշխատանքային պարտականությունները, այնինչ այս ամբողջ շրջանում սկեսրայրս ամբողջությամբ կատարել է իր աշխատանքային գործառույթները։ Տվյալ կազմակերպության տնօրեն Հովհաննես Պետրոսյանը պահանջում է աշխատանքի ազատման դիմում ներկայացնել։

Հավելեմ նաև, որ տվյալ կազմակերպությունը նաև ի հեճուկս ընդունած որոշման, հրաժարվել է վճարել այն օրերի համար, երբ սկեսրայրս գտնվում էր ռազմի դաշտում և աշխատավարձից (որը կազմում է 68000 դրամ) պահում է կատարել։

Խնդրում եմ նաև իմ ընկերներին անտարբեր չմնալ, որքան հնարավոր է շատ տարածել գրառումը, որպեսզի հասնի պատկան մարմիններին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»

Մոնիկա, էդգար Հայրապետյաններ

Առաջարկում ենք նաև
Լրահոս