«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (ռուս.' Кавказская пленница, или Новые приключения Шурика), հայտնի նաև որպես' «Կովկասի գերուհին», 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից նկարահանված կատակերգական ժանրի ֆիլմ: Ֆիլմը թվով երկրորդն էր, որտեղ մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կերպարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցանցառ-Նիկուլին (Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը:

Բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո), ով մարդաբանություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյուսիսային Կովկաս' ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ): Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի' պետք փախցնեին: Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը' հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը' Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ: Շուրիկը փախցնում է Նինային' առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին:

Դերերում Ալեքսանդր Դեմյանենկո - Շուրիկ Նատալյա Վառլեյ - Նինա Վլադիմիր Էտուշ - Ընկեր Սաախով Մհեր Մկրտչյան - Նինայի քեռի Ռուսլան Ախմետով - Էդիկ Յուրի Նիկուլին - Հիմար Գեորգի Վիցին - Ցանցառ Եվգենի Մորգունով - Չաղ Դոնարա Մկրտչյան - Նինայի քեռակինը