Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է արել, որում ասվում է․
«Փետրվարի 11-ին Աթենքում հավաքվել էին «հակաթուրքական դաշինքի» երկրները՝ Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ ԱՄԷ-ն: Աթենքում քննարկել են թուրքական էքսպանսիոնիզմն ու դրա դեմ պայքարը։ Թուրքիայի ԱԳՆ-ն այդ գագաթնաժողովը թշնամական է անվանել։
ՀՀ արտգործնախարարը Աթենքում չի եղել։ Գագաթաժողովից մեկ օր առաջ նա ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Թուրքիան այլևս պատճառ չունի փակ պահել Հայաստանի հետ սահմանը։
Աթենքի գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը ցույց է տալիս բնական դաշնակիցների կորուստը, որոնք այլեւս չեն համարում Երեւանը՝ ոչ արժանի՝ գագաթնաժողովին մասնակցելու, ոչ էլ՝ այդ հարցում գործունակ գործընկեր:
Չի բացառվում, որ Հունաստանը, այնուամենայնիվ, հրավիրել է հայկական կողմին, սակայն Երևանը հրաժարվել է մասնակցել՝ չցանկանալով նյարդայնացնել Անկարային։
Արդյունքում Հայաստանը դարձել է միջազգային հարաբերությունների օբյեկտ, որի մասին խոսում են, ում ճակատագիրն են որոշում՝ թույլ չտալով, սակայն, նրա մասնակցությունը՝ որոշումների մշակման և ընդունման գործընթացին։
Նիկոլն այլևս ի վիճակի չէ արտաքին քաղաքականություն վարել։ Նրան մնացել է մի բան՝ հանգիստ նստել ու չերևալ։ Դե, նաև՝ լիզել ուրիշի կոշիկները. այն, ինչի համար նա մեղադրում էր ուրիշներին»։