Արարատ քաղաքային համայնքի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր արտառոց հայտարարություն էր հայտնվել: Քաղաքապետարանի էջում աշխատանքի էին հրավիրում ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք եւ ցանկացողները պետք է դիմեին քաղաքապետարանի առաջին հարկ` ոմն Արմանին:

Հայտարարությունը 10 ժամից ավելի մնացել է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում եւ ջնջվել է քիչ առաջ:

Այս հայտարարությանը անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը եւ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի՞նչ է մտածում Արարատի քաղաքապետը նման հայտարարություն տարածելով ...

Տեղեկացնեմ , որ շատ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ կան նաև Արցախում և կարող են գնալ Արցախում աշխատելու ։ Եթե կհետաքրքրի կարող եմ կոնտակտներ փոխանցել ։

Լրիվ են կորցրել անվտանգության զգացումը էս մարդիկ (((»,- գրել է պատգամավորը: