Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Անհետ կորածների հարազատների հետ հանդիպմանը նախկին Առողջապահության նախարար, իսկ ներկայումս «վարչապետի» աշխատակազմի ղեկավար արսեն թորոսյանը ծնողներից մեկին ասել է, որ պետք ա շնորհակալ լինեք, որ գոնե էն 5 գերիներին կարեցանք բերենք։
Ընդհանրապես նկատել եմ, որ թորոսյան արսենը անասունություններ դուրս տալու մեծ վարպետ ա։ Սրանից մի տարի առաջ էլ հաշմանդամ դարձած հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Մուրադյան Արմենին ասել էր՝ «50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել»։
Հիշեցնեմ, այդ ժամանակ էս մտքերի տեր մարդը Առողջապահության նախարար էր, հիմա՝ «վարչապետի» աշխատակազմի ղեկավար»։