ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թեպետ կիրակի երեկո է, մի կարեւոր բան հիշեցնեմ։
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հունվարի 30-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին կոմունիկացիաների բացման համար ստեղծել փորձագիտական ենթախմբեր, մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել դրանց ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը անցկացնել ենթախմբի առաջին նիստերը։
Այսօր արդեն ամսի 7-ն է եւ հայ ժողովուրդը տեղեկացված չէ, թե իր կենսական շահերին վերաբերող հարցերով արդյո՞ք հանդիպումները տեղի են ունեցել թե ոչ, ի՞նչ է քննարկվել այդ նիստերին, ի՞նչ է որոշվել արդյունքում։
Հիշեցնեմ նաեւ, որ փետրվարի 5-ին երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները, որի հաղորդագրությունը թեպետ չի շոշափել կոմունիկացիաների հարցը, բայց վստահ եմ, որ նման քննարկում նույնպես եղել է։
Եւ այսպես, ֆիքսենք, որ այս պահին մեզ համար հերթական գաղտնի գործարքն է հյուսվում դավաճան կառավարության կողմից։
Խնդրում եմ լրագրողներին վաղը քրքրել պատասխանատու փոխվիժվածքին եւ վիժվածքի կողմից փետրվարի 4-ին ստեղծված աշխատանքային խմբի անդամներին, որոնց անունները կգտեք մեկնաբանության մեջ»: