Քաղքաքագետ Սուրեն Սուենյանցը իր էջում գրել է․
«Երբ հայտնվում ես Նիկոլի ու Ռոբի "մուտիտներից" դուրս․․․
Հայաստանում ամենապրիմիտիվը Նիկոլի ու Ռոբի մարդիկ են։
Կապիտուլյանտ Նիկոլի հրաժարականն ես պահանջում, նրա կողմնակիցները քեզ նույնացնում են նախկինների հետ։
Նիկոլին "փրկող" "Հայրենիքի փրկության շարժումից" ես դուրս գալիս, Ռոբի թիմը քեզ "տեղավորում" է Նիկոլի կողմնակիցների շարքում ՝ այն դեպքում, երբ ես Նիկոլի իշխանության ամենաառաջին բացահայտ քննադատներից մեկն եմ եղել։
Հարգելի «, կան ինքնուրույն մտածող բազմաթիվ մարդիկ, ի վերջո՝ կա Հայաստան ու նրա ժողովուրդ, որը մերժում է թե Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հետ նույնացող Նիկոլին և թե Հոկտեմբերի 27-ի հետ ասոցացվող Քոչարյանին»: