03:21
«Ասում են՝ ՀՀ մի բարձրաստիճան մի պաշտոնյա իր բանկային հաշվին 250.000 դոլար է ստացել՝ մի թեթև ինֆորմացիա տալու համար». Տիգրան Աթանեսյան

 

Ասում են, թե ՀՀ ոչ բարով ու պարզ ասած՝ էությամբ ամենազզվելիներից մի շատ բարձրաստիճան պաշտոնյա, պատերազմից առաջ հաջողացրել է գնալ Թբիլիսի և այնտեղ բանկային իր հաշվին ստանալ 250 հազար $՝ իր իսկ ասելով՝ մի թեթև ինֆորմացիա տալու համար: Չգիտեմ, թե որքան «թեթև» կարելի է համարել նման արժեք ունեցող տեղեկատվությունը, բայց էդ պաշտոնյան, ով հիմա իրեն վստահաբար ճանաչեց, թող իմանա, որ Հայաստանի ու Վրաստանի միջև առկա է քրեական գործերով փոխօգնության մասին պայմանագիր, որի շրջանակներում մի լուսավոր օր, շատ հեշտությամբ կպարզվի թե ով է իրեն այդ գումարը փոխանցել: Մի օր էլ կպարզվի, թե ինչ տեղեկատվության դիմաց է այդ գումարը տրվել:

 

Հ.Գ. Սրանք էնքան հիմար են, որ իրականում մտածում են, որ շատ նորմալ էր ու բնական, որ իրենք դարձան պատգամավոր, նախարար և այլն: Այ հիմարներ, դա թուրքական գործակալական ցանցի «փայլուն» աշխատանքի արդյունք էր և վերջ, իսկ դուք չունեք մարդկային որևէ առաքինություն և երբեք չեք էլ ունեցել, ուստի մի օր չարխիֆալաքը ետ է պտտվելու…

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս