Արցախյան վերջին պատերազմում նահատակվել է բնապահպան Ահարոն Արսենյանը: Այս մասին հայտնում է ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
 
«Ամուլսարն անտերացավ։
Մեր երկրի նման։
Ահարոնը զոհվել է։
Հողը սրբեց իր արյամբ, իրեն խառնեց հետը, էդ մեծ բեռը դրեց մեր ուսերին ու գնաց»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանը։