Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Քաղաքականության մեջ վակումը միշտ էլ լցվում է,- գրում է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Սրանք հայտնի բանաձևեր են, հայտնի ճշմարտություններ։

Պոտենցիալ «սրբի» կարգավիճակում հիմա Նիկոլ Փաշինյանին հեռացնողն է, քանզի հսկայական հանրային պահանջ կա։ Վակումն առաջացել է այն պատճառով, որ մաքուր քաղաքական ճանապարհով Նիկոլը դեռ չի հեռանում։

Միասնական ընդդիմությունն առաջարկում է Փաշինյանին հեռանալ, իսկ նրա խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում է ժամանակավոր կառավարության վարչապետ ընտրել Վազգեն Մանուկյանին, ով իրավիճակը կայունացնելուց և ընտրությունները նախապատրաստելուց հետո կանցկացներ խորհրդարանական ընտրություններ՝ ինքը չմասնակցելով դրանց ու այդպիսով երաշխավորելով ազատություն, անաչառութուն։ Ավելի ողջամիտ առաջարկ ու քաղաքական զարգացումների անցնցում սցենար դժվար է պատկերացնել։

Նիկոլն առայժմ չի համաձայնում Վազգեն Մանուկյանի մոդելին։ Արդյունքում՝ առաջացել է վակում, որը լցվելու է արմատականությամբ։ Վահան Բադասյանի հայտարարությունը՝ Նիկոլին ֆիզիկապես ոչնչացնելու մասին հետզհետե դառնալու է դոմինանտ պահանջարկ վայելող կոդ։ Իսկ նման դեպքերում միշտ էլ մեկը գտնվում է։ Վակումը վաղ թե ուշ լցվելու է։

Եթե քաղաքական ճանապարհով Նիկոլը չհեռանա, ապա մեծ է հավանականությունը, որ նրան կհեռացնեն ոտքերով առաջ տարբերակով։ Այսինքն՝ կարող է գալ մի պահ, երբ Փաշինյանը երազի Վազգեն Մանուկյանի տարբերակի մասին, բայց արդեն ուշ լինի։

Ինչ մնում է արտահերթ ընտրությունների միջոցով սեփական կաշին փրկելու քայլերին, ապա դա էլ է ինքնախաբեություն, թե այդպիսով կարող է փրկվել։ Նիկոլն ամեն դեպքում կրվելու է՝ լինի դա փողոցային պայքարի, բադասյանվահանների կամ արտահերթ խորհրդարանականի տարբերակով։ Հարցը ժամանակին ու ձևին է վերաբերում։

Գլխավոր խնդիրն այն է, որ դադարեցվի մեր երկրի կապիտուլյացիոն ընթացքը, որը նոյեմբերի 9–ից հետո կանգ չի առնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը։