«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատկերացնում ե՞ք Հայաստանի ու Հայերի համար ինչ նվեր կլիներ Էլչիբեյի իշխանության մնալը: Կարծում եմ պատկերացնում եք ու շատ կցանկանայիք, որ դա այդպես լիներ, քանի որ այդ դեպքում Հայատանը հիմա արդեն կունենար կապիտուլյացիայի պայմանագիր ադրբեջանի հետ և կտիրապետեր այս երկրի բոլոր հարստություններին:
Դե հիմա պատկերացրեք, թե ինչ նվեր է ադրբեջանցիների համար Նիկոլը ու ինչքան երջանիկ են նրանք Փաշինյանին Հայաստանում իշխանության պահելու փաստով, քանի որ Նիկոլի միջոցով իրականացնում են ադրբեջանական երազանքը:
Բայց պարզվեց, որ Էլչիբեյը շատ ավելի ավելի հայրենասեր էր, քան Նիկոլը և ճիշտ պահին հասկացավ, որ պատերազմն իր խելքի բանը չէ և հեռացավ, իսկ ադրբեջանցիներն արագ հասկացան, թե ինչ է պետք անել:
Հիմա մտածեք, խորը մտածեք ու հետևություններ արեք:
Եթե իհարկե կարող եք »: