«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի մի կարկառուն ներկայացուցիչ կցված նկարում առկա տեքստն է հրապարակել։
Նախ կրկնում եմ այսօր Արաբիկիրի ոստիկանության մոտ արածս հայտարարությունը. եթե պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով, ապա բոլոր տեսագրությունները վկայում են, որ խուլիգանություն արարքի առկայության դեպքում միակ մարդը, որ առերևույթ թույլ է տալիս խուլիգանական արարք, հենց Սիսակն է։
Հատուկ ընդգծում եմ, որ չեմ պնդում, թե տեղի ունեցածն ակնհայտ խուլիգանություն է, այլ այն՝ եթե իրավապահ մարմինը գտնում է, որ առկա է խուլիգանություն, ապա միակ խուլիգանություն կատարողն այդ դրվագում Սիսակ Գաբրիելյանն է։
Ինչ վերաբերվում է ինձ համար անձնական երաշխավորություն տալուն, ապա վաղուց բոլորին է հայտնի, որ ես նույն Սիսակ Գաբրիելյանի քաղաքական ղեկավարի ուղիղ հանձնարարությամբ դարձել եմ քաղաքական բանտարկյալ և 22 օր անցկացրել եմ բանտում։ Իսկ խափանման միջոցիս փոփոխությունը, կալանքից անձնական երաշխավորություն, ես Սիսակին չեմ խնդրել, դա նույնպես եղել է Սիսակի քաղաքական ղեկավարի որոշումն ու ուղիղ հանձնարարականը և դրանով ԴԱՎԱՃԱՆ նիկոլը փորձել է եվրոպական գործընկերների մոտ փրկվել։
Ի դեպ հարկ է նկատել, որ իմ նկատմամբ կիրառված անձնական երաշխավորություն խափանման միջոցի առկայությամբ իրավունքներիս սահմանափակումը նույնպես եղել է ամբողջությամբ ապօրինի, ինչի վկայությունն է դատարանի կողմից դրա վերացումը։
Ի դեպ՝ առավոտյան հենց դա հայտնելու համար զանգահարել եմ Սիսակին, որպեսզի գնա և ետ ստանա երաշխավորության գրավը։