ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ըստ իս, մարդու վրա իր ամբողջ կյանքում մեծ հետք է թողնում երիտասարդ տարիքում նրա ունեցած առաջին մասնագիտությունը/զբաղմունքը... 

Տնտեսագետը բոլոր հարցերին նայում է տնտեսագիտական պրիզմայով,
իրավաբանը՝իրավաբանական, ֆիզիկոսը, պատմաբանը, վերլուծաբանը։ Նույն կերպ մշակույթի գործիչը,բիզնեսմենը, բռոկերը...

Անկախ հետագայում նրա ընտրած ոլորտից՝ միևնույն է, գործելաոճում առանցքային է մնում առաջին մասնագիտությունը...

Բերեմ քաղաքականությունից պատկերավոր օրինակներ,որ առավել պարզ լինի միտքս.

. Պուտին-նախկին ձյուդոիստ (մենապայքարային մարզաձև)
. Թրամփ-բիզնեսմեն
. Էրդողան-ֆուտբոլ(թիմային մարզաձև), փողոց,կրիմինալ
. Չերչիլ-ռազմական գործ
. Փաշինյան-լրագրող
. օրինակներ կարելի է շատ թվել։

Նշված քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում զբաղվել են վերոնշյալ մասնագիտություններով։ Եվ երբ վերլուծում ես նրանց կառավարման մեթոդները, գործողությունների մեջ ուղղակի ակնհայտ է նրանց մասնագիտության արտացոլանքը.

Օրինակ՝ 

1. Պուտինն ունի մարզական կարգապահություն, վճռական է, հավասարակշռված, աշխատասեր, չի սիրում պարտվել...

2. Թրամփը կարծում է, որ ինչպես բիզնեսում, քաղաքականության մեջ ևս ամեն ինչ կարելի է անել գումարով,որ գլխավորը փողն է։
օրինակ՝ առաջարկել Պաղեստինին լուծել Իսրայելի հետ ունեցած պատմական կոնֆլիկտը 50 մլրդ $-ով...

3. Էրդողանը մեծամասամբ առաջնորդվում է կրիմինալի վարքագծով։ Խախտում է բոլոր օրենքները/պայմանավորվածությունները,եթե իրեն ձեռնտու չեն դրանք, անում է այն, ինչ իրեն է պետք, բացարձակ անվստահելի է...

4. Չերչիլի 2-րդ համաշխարհայինի ընթացքում դրսևորած որակներն ու կառավարման մեթոդներն ակնհայտ են դարձնում նրա մասնագիտությունը։ Նույնը հետպատերազմյան վերականգման ծանրագույն շրջանում...

5. Փաշինյանի լրագրողական օրինակը երևի թե ավելի ճիշտ է չմեկնաբանեմ։ Նախ ամեն ինչ առավել քան ակնհայտ է՝ առանց ապացույցների և հիմնավորումների անթիվ մեղադրանքներ ում հասցեին ուզես, ֆեյսբուքյան կառավարում, լայվեր, ցանկացած գաղտնի տեղեկատվության հանրայնացում և այլն։

Չարժի մեկնաբանել նաև այն պատճառով, որ լրագրողական ուղղությունները բազմազան են՝ հետաքննող, հարցազրուցավար(interviewer), դեղին մամուլի ոճ և այլն։ 
մի խոսքով, առանցքը, որի շուրջ ձևավորվում է մարդու հետագա գործունեությունը, հիմնականում լինում է առաջին մասնագիտությունը։

Հ.գ. իհարկե, սա գիտական վերլուծություն չէ, այլ անձնական դիտարկում»: