«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում սկանդալային գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել:  Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: 

Էս է՞ ձեր մակարդակը:

Ես որ գամ ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա` պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լա՞վ կլինի»:

Նշենք, որ բազմաթիվ բացասական մեկնաբանություններից հետո Մարտիրոսյանը հեռացրեց գրառումը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մարտիրոսյանին պատկանող «Անտարես» հրատարակչությունը հանդես էր եկել «Անտարեսը ժպիտներ է հավաքում» նախաձեռնությամբ: Ինչպես նաև, այս ընկերությանը պետբյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով հատկացվել էր շուրջ 50 միլիոն դրամ` վարչապետի արտաբերած «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակման համար: