Արցախի Հին Թաղեր և Խծաբերդի հարցը եռակողմ համաձայնագրով Նիկոլը բաց է թողել: Այսինքն՝ թողել է անտեր, ինչից օգտվելով ադրբեջանցիներն անցել են հարձակման: Նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ հատվածում ադրբեջանցիներն անցել են գրոհի: Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է և հայտարարել, որ թող ռուս խաղաղապահները զբաղվեն այդ հարցով:

Խնդիրն այն է, որ եռակողմ համաձայնագրով Նիկոլն այդ տարածքի հարցը բաց է թողել: Այսինքն՝ թողել է անտեր:
Ադրբեջանցիները, օգտվելով ՀՀ իշխանությունների ամենաթողությունից ու դավաճանական կեցվածքից, գնում են սադրանքի ու իրավիճակի լարման: Կա ռազմական գործողությունների նոր բռնկման վտանգ: Ու քանի դեռ սրանք են Հայաստանում իշխանության, Արցախն ու Հայաստանն ամեն օր նոր վտանգի տակ են լինելու»: