«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Փաստորեն նիկոլի հեռացումն էլ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և ադրբեջանի համար...
Ինչպիսի՞ պատմական «զուգադիպություն»
ադրբեջանի հոգևոր առաջնորդ' Ալլահշուքյուր Փաշազադե, ադրբեջանի փոխ-նախագահ' Մեհրիբան Փաշաև, ՀՀ վարչապետ' նիկոլ փաշինյան
Ասում են' թող ժողովուրդն ասի՞...
Եթե նույնիսկ ոչ ոք չպահանջի գործող վարչակարգի հրաժարականը, եթե նույնիսկ ոչ ոք դուրս չգա փողոց, և նույնիսկ եթե ոչ մի քաղաքացի չգնա հանրահավաքի, ապա' միայն և միայն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Կաթողիկոսների հայտարարությունները ավելի քան բավարար են, որպեսզի պահանջը համարվի ոչ միայն Հայաստանում և Արցախում ապրող ժողովրդի, այլև' աշխարհի ողջ հայության կողմից ներկայացված ամենալեգիտիմ և ամենահիմնավորված պահանջը:
Գուցե Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի պահանջի՞ն է սպասում...
Հեքիաթներին ու էժան «կռուտիտներին» վերջ տվեք:
Իսկ հիմա' դու'րս, սրիկա...
Հ.Գ. Կասկած չունեմ որ մոտդ հունանյան ազգադավի հետ միասին անցյալը հիշելու և զրուցելու բազմաթիվ թեմաներ կլինեն...»: