Աշխարհի ամենահին մասնագիտությունն ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում ևս լայն տարածում ունի: Այս անգամ մենք փորձեցինք հասկանալ, թե Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվողները իրենց մատուցած ծառայությունների համար ինչ գին են պահանջում:
Մեր հետազոտություններւ ցույց տվեցին, որ Հայաստանում մարմնավաճառներին կարելի է բաժանել երեք խմբի' մարմնավաճառներ, ովքեր կանգնում են Երևանի այս կամ այն փողոցներում (ժամանակին դրանցից ամենահայտնին Կրկեսի հարակից տարածքն էր, իսկ այժմ Ծերեթելին), մարմնավաճառների մի մասը կանչով աշխատողներն են և կան մարմնավաճառներ, ովքեր համարվում են էլիտար մարմնավաճառներ, ուստի սպասարկում են ոչ բոլոր ցանկացողներին: Այս երեք խմբերի մարմնավաճառներն ունեն իրենց հատուկ գինը:
Օրինակ փողոցում կանգնող մարմնավաճառները, իրենց ծառայությունների դիմաց պահանջում են 10 000 դրամից մինչև 25 000 դրամ և իրենց համար կարևոր չէ, թե ով է հաճախորդը: Կանչով աշխատող մարմնավաճառները իրենց ծառայություններն առաջարկում են ավելի բարձր վարձատրության դիմաց: Այս մարմնավաճառների ծառայությունները կարող են արժենալ մինչև 200 000 դրամ: Արդեն երրորդ խմբի «էլիտար» մարմնավաճառներն իրենց ծառայություններն առաջարկում են բավական բարձր վարձատրության դիմաց. նրանք իրենց ծառայությունները գնահատում են մինչև մի քանի հազար ԱՄՆ դոլար: Այս մարմնավաճառներից շատերը լուրջ հաջողությունների են հասել' ունեն մեքենա, սեփական բնակարան և գումարի խնդիր չունեն: Այս մարմնավաճառները արդեն իսկ հասկանալի է, որ սպասարկում են ոչ բոլոր ցանկացողներին: Անգամ կարող են մշտապես մեկ հաճախորդ ունենալ:
Ինչպես Հայաստանի բոլոր բիզնես ոլորտներում, այստեղ էլ գործով զբաղվողը պետք է «քթի ծակ » ունենա: Ինչպես հայտնի է' մարմնավաճառները տղամարդկանց կողմից գնահատվում են ըստ իրենց արտաքին տվյալների և զարմանալի փաստն այն է, որ էլիտար կոչվող մարմնավաճառների մեջ կարելի է տեսնել այնպիսիներին, որոնք, մեղմ ասած, չեն փայլում իրենց գեղեցկությամբ: Այնպես, որ այս բնագավառում էլ շատերի համար պետք է բիզնես մտածողություն' սեփական «բիզնեսը» զարգացնելու համար:
Աղբյուրը՝ slaq.am