Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
 
«Փաստ N1
Այս պահին զորքին հարկավոր են վրաններ՝ Արցախի հանձնված տարածքների զորամասերից տարհանված զինվորները գտնվում են բաց երկնքի տակ։
Փաստ N2
Մենք և մյուսները լավագույն դեպքում ՀՀ-ում կարողանում ենք հայթայթել առաջին նկարի շատ թույլ որակի, ոչ ջերմակայուն, ոչ հրակայուն այս վրանները։
Իրականում հարկավոր են երկրորդ նկարի զինվորական լուրջ վրաններից։
Փաստ N3
Այս զինվորական վրաններից ՊՆ Այվազովսկի փողոցի վրա գտնվող պահեստում մոտ 150 հատ կա։
Փաստ N4
ՊՆ-ն չի տրամադրում զորքին։
Եզրակացություն N1
ՊՆ-ին թվումա, թե քաղաքացիական հասարակությունը պետք է այսուհետ բանակի ապահովումը վերցնի իր վրա։ Իսկ իրենք եղածը մի քանի անգամ ծախեն բյուջեի վրա։
Չճշտված լուր N1
Զորամասերին ներքին հրահանգ են տվել վրանների պահանջագիր չներկայացնել։
Երբ զանգերիս չեք պատասխանում, նշանակում է, որ չունեք ոչ մի խնդիր լուծելու։ Դուք չունեք, բայց ձեզ մայրուղի հանող "նախկինները" միշտ էլ ձեր այս բացթողումները մեծ հաճույքով ձեր համապատասխան վայրը կմցնեն։
Շատ լռեցինք, որ թալանչիները չառիթավորվեն, դուք առիթավորվեցիք և ձեզ մեծ կղանքի տեղ դրեցիք»։